Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ

09/02/2024 10:39

Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։

«Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն և Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը, Հունգարիա պաշտոնական այց է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Եվ այս առումով նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը երկու երկրների հարաբերությունների համար կունենա իր կարևորագույն դերը և նշանակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցով հունգարական կողմն ազդարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Ինչպես տեսանք՝ թե՛ Հունգարիայի նախագահի, թե՛ Հունգարիայի վարչապետի, և թե՛ Հունգարիայի ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահին»,- ասել է Սմբատյանը՝ հավելելով, որ հանդիպումները եղել են շատ բովանդակային, որոնց ընթացքում ստորագրվել է կրթական և մշակութային ոլորտին վերաբերվող երկու համաձայնագիր։

Այս առումով դեսպանը կարևորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև համաձայնագրի ստորագրումը։

«Պատահական չէր, որ ընտրվել էին հենց այդ բուհերը, քանի որ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում գործում է հայագիտական կենտրոնը։

Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ վերջին տարիներին նկատվում է հայագիտական կենտրոնների փակման միտում, իսկ այս առումով հետաքրքիր է, որ Հունգարիայի պետական այս բուհում գործում է հայագիտական կենտրոնը և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։

Դրանից զատ՝ հունգարական կողմը հակված է Երևանի պետական մանկավարժական համալսարանում բացել հունգարագիտության կենտրոն, ինչը ողջունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Կարծում եմ, որ սա նույնպես քայլ կլինի երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտում հարաբերություններն ավելի սերտացնելու առումով»,- ընդգծել է դեսպանը։

Սմբատյանը նաև առանձնացրել է Հանրապետության նախագահի հանդիպումը Հունգարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հունգարահայ համայնքը իրավական առումով ունի հատուկ դեր և կարգավիճակ Հունգարիայում։ Եվ նմանօրինակ դեր և կարգավիճակ հայ համայնքների առումով ունեն երկու երկիր ողջ Եվրոպայում՝ Հունգարիան և Ռումինիան, որոնց խորհրդարաններում հայ համայնքը ունի իր խոսնակը։ Եվ այս առումով Հունգարիայի սահմանադրությունը օրինակելի է՝ Հունգարիայում պաշտոնապես գրանցված 13 փոքրամասնություններից մեկը հենց հայկական ինքնավարությունն է։

Կարծում եմ՝ երկու երկրների պատմական առնչությունները շատ խորն են, և այդ իմաստով Տրանսիլվանիայի հայերն ունեն բացառիկ դեր Հունգարիայի պատմության մեջ, ինչը Հունգարիայի կողմից գնահատվում է։ Ինչպես Հանրապետության նախագահը նշեց հայ համայնքի հետ հանդիպմանը և այլ պաշտոնական հանդիպումների ժամանակ, այստեղ բնակվող հայերը պետք է առաջին հերթին լինեն Հունգարիայի օրինակելի քաղաքացիներ և այս առումով յուրովի կամուրջի դեր ունենան երկու երկրների միջև»,- շեշտել է Սմբատյանը։

Դեսպանը նշել է, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունն արդեն Հայաստանում ունի բավականին ակտիվ չվացուցակ։ Նա կարծիք է հայտնել, որ այս տարվա ընթացքում կկարողանան հասնել նրան, որ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն Հայաստան։ Դեսպանը ցանկալի է համարում, որ թռիչքներ Բուդապեշտից ուղիղ թռիչքներ լինեն ոչ միայն Երևան, այլ նաև Գյումրի։ «Այս ուղղությամբ հայկական կողմն աշխատանքներ է իրականացնում։ Դա, իհարկե, կախված է նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնի ավիաընկերությունը»,- նշել է Սմբատյանը՝ ընդգծելով, որ ուղիղ չվերթի բացումը յուրովի խթան կհանդիսանա զբոսաշրջության բնագավառում։

Դեսպանը նաև առանձնացրել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի այն հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում պաշտոնական Բուդապեշտը մտադրություն ունի հյուպատոսություն բացել Հայաստանում։

«Կարծում եմ և հուսով եմ, որ համապատասխան քայլը հայկական կողմից ևս կլինի։ Ինչպես Հունգարիայի նախագահը նշեց, դա նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առումով քայլ կլինի»,- ասել է Սմբատյանը։

Դիվանագետը նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնելու առումով, քանի որ Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը։

«Կարծում եմ՝ այդ նախագահության մեկնարկից առաջ շատ կարևոր էր նախագահի պաշտոնական այցը Հունգարիա։ Այսինքն՝ Հունգարիայի հետ հարաբերությունները կարևորվեցին ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ մակարդակով»,- շեշտել է դեսպանը։

Ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, նախագահի այցը անցավ շատ ջերմ մթնոլորտում, և հունգարական կողմը այդ ամենը կազմակերպել էր ամենաբարձր մակարդակով։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի նախագահին հրավիրեց Հայաստան, և հունգարական կողմից այդ հրավերն ընդունվեց։

Կարծում եմ, որ այս տարի ականատես կլինենք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցին Հունգարիա։ Բացի այդ, Հունգարիայի խորհրդարանում հանդիպման ժամանակ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրավիրեց Հունգարիա։

Այս բարձր երկկողմ մակարդակի այցերը անպայման իրենց դերը և նշանակությունը կունենան երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում»,- եզրափակել է Սմբատյանը։ 

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո` ՀՀ ԱԱԽ որոշմամբ։ 

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։

Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/12/2024 21:35 Հայ ժողովրդի հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է․ Գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի քավել․ Աշոտյան 28/12/2024 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում 28/12/2024 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան 28/12/2024 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ 28/12/2024 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ 28/12/2024 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան 28/12/2024 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին 28/12/2024 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում 28/12/2024 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել 28/12/2024 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան 28/12/2024 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում 28/12/2024 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր 28/12/2024 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) 28/12/2024 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) 28/12/2024 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում 28/12/2024 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը 28/12/2024 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան 28/12/2024 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան 28/12/2024 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) 28/12/2024 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից 28/12/2024 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 28/12/2024 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է 28/12/2024 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) 28/12/2024 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 28/12/2024 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ 28/12/2024 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը 28/12/2024 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ 28/12/2024 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) 28/12/2024 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/12/2024 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել 28/12/2024 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 28/12/2024 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան 28/12/2024 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան 28/12/2024 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել 28/12/2024 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը 28/12/2024 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում 28/12/2024 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա 28/12/2024 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից 28/12/2024 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում