09/02/2024 11:05
Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվեց Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։
Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ»,- ասված է հայտարարությունում։
Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։