10/02/2024 20:52
«Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ»․ Հունգարիայի նախագահը հրաժարական տվեց
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է ներկայացրել։
Նովակն իր հրաժարականի մասին հայտարարել է М1 հեռուստաալիքի եթերում՝ ասելով, որ պատճառն իր սխալն է․ինքը չպիտի բավարարեր մանկատան նախկին փոխտնօրենի ներման միջնորդությունը։ Փոխտնօրենը մեղադրվում էր մանկատան տնօրենի կողմից իրականացված մանկապղծությունն ու մի շարք հանցագործություններ կոծկելու մեջ։
«Այսօր ես վերջին անգամ եմ ձեզ դիմում՝ որպես պետության ղեկավար։ Ես հրաժարական եմ տալիս նախագահի պաշտոնից»,- ասել է Նովակը։