10/02/2024 09:59
«Հրապարակ». «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարված պետգնումների ընդհանուր գումարը նվազել է
«Հրապարակ» թերթը գրում է. «2024 թվականի առաջին ամսվա ընթացքում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 15 պայմանագիր է կնքվել՝ տարբեր արժողությունների։ Այդ պետական գերատեսչությունների ցանկում են վարչապետի աշխատակազմը, Կադաստրի կոմիտեն, դատախազությունը, արդարադատության նախարարությունը, ԱՆ քրեակատարողական ծառայությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ՏԿԵ նախարարությունը և այլն։
Այս պահի դրությամբ «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարված պետգնումների ընդհանուր գումարը կազմում է 12 մլն 443 հազար դրամ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 45 մլն 816 հազար դրամ, և բոլոր գնումները «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարվում էին մեկ անձից գնման ընթացակարգով, այս տարի ընդամենը մեկ ուղիղ գնում է կատարվել` առանց մրցույթի»։