10/02/2024 16:07
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան խորհուրդ է տվել ԱՊՀ երկրներից ավելի շատ աշխատանքային միգրանտներ ներգրավել
Ռուսաստանը պետք է ջանքեր ներդնի ԱՊՀ երկրներից աշխատանքային միգրանտներին ներգրավելու ուղղությամբ՝ ստեղծելով գայթակղիչ պայմաններ՝ այլ երկրների կողմից այս ուղղությամբ աճող մրցակցության պայմաններում, հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Խրամովան՝ РБК-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այժմ ԱՊՀ երկրների այն քաղաքացիների համար, որոնք աշխատանք են փնտրում արտերկրում, Չինաստանն ու եվրոպական երկրները ավելի գայթակիղիչ են սկսել թվալ։
«Արաբական աշխարհի երկրները՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, ավելի գրավիչ են դարձել, օրինակ, Կենտրոնական Ասիայի միգրանտների համար»,- ասել է նա։
Այդ իսկ պատճառով, ըստ Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի, Ռուսաստանը պետք է սկսի իր կողմը գրավել հատկապես մասնագիտական որակավորում ունեցող միգրանտներին։
«Մասնավորապես, ապագա աշխատակիցների համար գրավիչ պայմաններ կարող են լինել բարձր աշխատավարձը, կամավոր առողջապահական ապահովագրությունը»,- ասել է Խրամովան։
Նրա գնահատմամբ՝ աշխաատանքային միգրանտների ներգրավումը Ռուսաստանի տնտեսության վրա ընդհանուր առմամբ, երկարաժամկետ դրական ազդեցություն է թողնում։