![Խաչատուրյանը ստորագրել է Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին հրամանագիրը](https://www.aysor.am/news_images/743/2227139_1/dtdt.thumb.jpg)
12/02/2024 17:59
Խաչատուրյանը ստորագրել է Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին հրամանագիրը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը, Արթուր Աթաբեկյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: