12/02/2024 14:49
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «բա կոռուպցիան հո պոզուպոչով մեծ կենդանի՞ չէ, կոռուպցիան հենց սա է». Թովմասյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ)
Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ուղիղ կապ ունեցող կոռուպցիոն խոշոր բացահայտումների մասով առ այսօր որևէ բացահայտում և իրավական գործընթաց տեղի չի ունեցել. «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա օրինակներ բերեց, որ ժամանակին ներկա իշխանության ներկայացուցիչները պահանջում էին՝ «Երևան» հիմնադրամի նվիրատուները բաց և թափանցիկ լինեն, մատնանշելով այնտեղ կոռուպցիոն ռիսկեր, և այսօր իշխող ՔՊ-ի դեպքում 525 անանուն նվիրատուներ են ի հայտ եկել։
«Մի կողմից գործարարը նվիրատվություն է իրականացնում ՔՊ-ին, մյուս կողմից պետությունից հստակ աջակցություն ստանում»,-ասաց Թովմասյանը՝ օրինակ բերելով «Երեմյանների» ընկերությունը, որ խելացի գոմեր են կառուցում պետական աջակցությամբ՝ խոշոր նվիրատվություն կատարելով ՔՊ հիմնդրամին։
«Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «բա կոռուպցիան հո պոզուպոչով մեծ կենդանի՞ չէ, կոռուպցիան հենց սա է»,-ասաց Թովմասյանը։