12/02/2024 17:43
Տեսնում ենք ժողովրդի կողմից իշխանությունների ցանկացած գործողության նկատմամբ զանգվածային անվստահության դրսևորում․ թավշյա իշխանություններին այլևս չեն հավատում․ Արման Աբովյան
Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում այս օրերին, ցույց է տալիս մարդկանց մոտ իրականության ընկալման արմատական փոփոխությունները, անդրադառնալով Վարդենիսում մեկնարկած բողոքի ակցիաներին՝ գրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
«Մարդիկ այլևս կտրականապես չեն վստահում թավշյա իշխանություններին։
Հիշեցնեմ, որ մարդիկ փակել էին դեպի քաղաք տանող ճանապարհը ՝ Վարդենիսից այլ քաղաքներ անձնագրային և ենթադրաբար քաղաքի սոցիալական այլ ծառայություններ տեղափոխելու թավշյա իշխանությունների ծրագրերի պատճառով:
Տեղում մարզպետն էր, ով իսպառ հերքում է բոլոր այն լուրերը, թե այդպիսով իշխանությունը պատրաստվում է «հանուն խաղաղության» հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքի հերթական մասը թուրք-ադրբեջանական օկուպանտներին հանձնելուն։
Բայց այս դեպքում իմաստը նույնիսկ այն չէ ՝ մարզպետը ճշմարտությունն է ասում, թե ոչ ։
Խնդիրն իրականում ավելի խորն է և հայեցակարգային:
...Փաստորեն, մենք տեսնում ենք ժողովրդի կողմից իշխանությունների ցանկացած գործողության նկատմամբ զանգվածային անվստահության դրսևորում։
Այսինքն ՝ իրավիճակը հասել է քաղաքական բիֆուրկացիայի մի կետի, երբ իշխանությունների մշտական ադրբեջանամետ սուտը, թուրք մարդասպանների և օկուպանտների հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» աննորմալ պատրաստակամության հետ մեկտեղ, հասարակ մարդկանց մոտ կատաղի մերժում է առաջացնում։
Իշխանությունը իր անբարտավան, անգրագետ, ադրբեջանամետ և թրքահաճո քաղաքականության հետևանքով հասցրել է իրավիճակը այնպիսի մակարդակի, որ ինչ էլ անի, միևնույն է, մարդիկ իրենց իսպառ չեն հավատում»,- գրել է Արման Աբովյանը։