12/02/2024 11:37
Ռուսական զորքերը չեն օգտվում Starlink կապի ծառայություններից. Իլոն Մասկը հերքում է տերմինալների վաճառքը Ռուսաստանին
SpaceX-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի վաճառել Starlink արբանյակային կապի տերմինալները Ռուսաստանին, ասել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Նա սուտ է անվանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները։
«Դա միանգամայն սուտ է։ Որքան գիտենք, Starlink-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի վաճառվել Ռուսաստանին»,- գրել է Մասկը՝ X-ի իր միկրբլոգում։
Defense One-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ ռուսական զորքերը օգտվում են Starlink կապի ծառայություններից: Ենթադրվում էր, որ ռուսական բանակը սկսել է համակարգը օգտագործել մի քանի ամիս առաջ։ Փետրվարին Starlink-ն արդեն հայտարարել էր, որ SpaceX-ը որևէ բիզնես չի անում Ռուսաստանի կառավարության կամ բանակի հետ։
Ուկրաինան օգտագործում է Starlink տերմինալները ճակատային գծի ողջ երկայնքով, հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ 2023 թվականի աշնանը։ Կիևը հազարավոր տերմինալներ ստացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զորքեր ուղարկեց 2022 թվականի փետրվարին։