12/02/2024 16:28
Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչը Բեռլինում հանդիպել են հայ համայնքի հետ
Բեռլինում կայացավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Եվրոպացի և Հայ Մասնագետների ասոցացիայի առաջին նախագահ Միքայել Մինասյանը, Գերմանահայ Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, Գերմանահայ բժիշկների միության նախագահ Սրբուհի Մարտիրոսյանը, Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից։
Քննարկման առանցքում ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգն էր, որի ընթացքում կարևորվեց յուրաքանչյուրի դերը հայկական ինքնության պահպանման և ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում։
Հանդիպմանը ներկա էին նաև Բեռլինի հայ համայնքների վարչության անդամներ, գիտական համայնքի անդամներ և հասարակական գործիչներ։