12/02/2024 21:51
Օբամայի ու Թրամփի բժիշկը գնահատել է Բայդենի ֆիզիկական ու հոգեկան առողջությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարող ղեկավարել երկիրը՝ կոգնիտիվ ֆունկցիայի խաթարման պատճառով․ նա վերածվել է սպառնալիքի՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի բժիշկ Ռոննի Ջեքսոնը։
«Բայդենը կոգնիտիվ ֆունկցիայի խաթարման պատճառով չի կարող լինել մեր նախագահը, մեր գերագույն գլխավոր հրամանատարը և մեր պետության ղեկավարը։ Սա ազգային անվտանգության իրական խնդիր է, որն օրեցօր ավելի է սրվում»,- ասել է Ջեքսոնը՝ Fox News-ի եթերում։
Ավելի վաղ Օբամայի ու Թրամփի բժիշկը հայտարարել էր, որ գործող նախագահ Բայդենը պետք է բազմաթիվ թեստեր անցնի՝ մտավոր ունակությունները ստուգելու համար, ինչից հետո այդ թեստերի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը։