12/02/2024 22:49
Իսրայելական Pegasus-ով գաղտնալսել են Լեհաստանի նախկին վարչապետ Մորավեցկուն
Լեհաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկուն՝ իսրայելական Pegasus ծրագրի միջոցով, հաղորդել է լեհական RMF FM ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ ծառայություններին հատկապես հետաքրքրել են Մորավեցկու շփումները Նյութական պահուստների գործակալության հետ՝ COVID-19 համավարակի ժամանակ։ Նշվում է նաև, որ հետախուզական ծառայությունների որոշ գործողություններ էլ ուղղակիորեն չեն առնչվել Մորավեցկուն, սակայն նա էլ է գաղտնալսվել այն դեպքերում, երբ գաղտնալսել են այլ մարդկանց։
RMF FM-ը հաղորդել է նաև, որ գաղտնալսումը ամենաքիչը 1,5 տարի է ձգվել, հիմնական նպատակը տեղեկատվության հավաքագրումն է եղել։