12/02/2024 13:30
Հայաստանի փոխվարչապետը մեկնում է Իրան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրիգորյանը կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը։