«Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են հարցի լուծում․ թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»․  Փաշինյանի գլխավորությամբ  Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ էր

12/02/2024 18:23

«Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են հարցի լուծում․ թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»․ Փաշինյանի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ էր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով: Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է. «Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում: «Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը:

Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»: Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը 14/11/2024 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը 14/11/2024 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է 14/11/2024 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով 14/11/2024 14:53 Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 14/11/2024 14:42 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/11/2024 14:34 Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ 14/11/2024 14:28 Հրազդանում կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 14:19 Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ 14/11/2024 14:08 Հայտնի են ազգային հավաքականի խաղային համարները՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում 14/11/2024 14:03 Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել. Խաչատուրյան 14/11/2024 14:01 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 14/11/2024 14:00 Միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ բռնի տեղահանություն էր, հետևաբար, արցախահայության վերադարձի իրավունքը պետք է գործի. Արա Ղազարյան 14/11/2024 13:47 Միջազգային հանրությունը պետք է հարմարվողականությունը մի կողմ դնի և խոսի Բաքվում պահվող պատանդների ու գերիների մասին. Գրետա Թունբերգ 14/11/2024 13:38 Չարենցավանում բնակարաններից մեկում պայթյուն է եղել. տուժածներ չկան 14/11/2024 13:33 Չեն կարողացել մեզ սպանեն, դրա համար էլ ՊՊԾ-ից դժգոհ են. ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 13:25 Ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում. Արայիկ Հարությունյան 14/11/2024 13:15 Ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, խորը քնած եք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 14/11/2024 13:12 COP29-ն էթնիկ զտման համար պատասխանատու Ադրբեջանում անցկացնելու երկերեսանիությունը զզվանք է առաջացնում․ Գրետա Թունբերգ (Տեսանյութ) 14/11/2024 12:56 Նոյեմբերի 9-ին ես ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, թուղթը ստորագրելու եմ. ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 12:53 Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է. Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք. Վարչապետ 14/11/2024 12:42 Դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը. ասում ենք ՝ «զինվորը, իրա ցավը տանեմ, կանի ինքը, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի». Փաշինյան․Տեսանյութ 14/11/2024 12:40 Ես երբեք անակնկալի չեմ գալիս. ծանոթ չեմ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարքի թեմային. Քոչարյան 14/11/2024 12:37 Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում Գրետայի էֆեկտ չունեցանք. Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ) 14/11/2024 12:30 Վերջին 600 տարիներին մենք ապրել ենք մեզ պարտադրված պետության մեջ. այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում. Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 12:18 Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է. Նիկոլ Փաշինյան 14/11/2024 12:14 Մարդու իրավունքների խախտումերն Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ անմիջական կապ ունեն COP29-ի հետ. Աննա Մելիքյան 14/11/2024 12:07 11 մարդուց մեկն աշխարհում՝ շաքարային դիաբետով․ ինչպես կանխարգելել հիվանդությունը 14/11/2024 12:04 Այգեձոր-Մեհրաբ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած 14/11/2024 12:01 Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները 14/11/2024 11:50 Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 11:42 Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել Թուլսի Գաբբարդին, ով նախկինում այցելել է Արցախ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում» 14/11/2024 11:29 Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը 14/11/2024 11:26 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 14/11/2024 11:24 Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 14/11/2024 11:11 Գեղարքունիքում բեռնատար գնացք և ավտոմեքենա են բախվել. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել 14/11/2024 11:01 Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ 14/11/2024 10:58 Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջը նվազագույն բարոյական պարտականություն է Միշելի համար. Սաղաթելյան 14/11/2024 10:43 Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 14/11/2024 10:33 Կինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթն իրեն 3 տարի առաջ տարել է մոթել և հափշտակել 20 մլն դրամ 14/11/2024 10:27 Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը (Տեսանյութ) 14/11/2024 10:20 Երբ Նազենի Հովհաննիսյանն ու իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյան 14/11/2024 10:08 Այսօր Ս. Գուրիասի, Աբիբ սարկավագի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրն է 14/11/2024 10:01 ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են 14/11/2024 09:53 Անցած ամիս ՀՀ այցելել է 203,810 զբոսաշրջիկ․ ավելի շատ, քան՝ նախորդ հոկտեմբերին 14/11/2024 09:43 Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը 14/11/2024 09:35 Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ նոր հորիզոններ են բացվում՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում․ Միջազգայնագետ 14/11/2024 09:16 Որոշ հասցեների Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 14/11/2024 09:00 «Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում 14/11/2024 08:59 «Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում 14/11/2024 08:57 «Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն 14/11/2024 08:56 «Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն ունեցվածք է կուտակում 14/11/2024 08:55 «Փաստ». ՀՀ իշխանությունները որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար 14/11/2024 08:53 «Հրապարակ». Հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ 14/11/2024 08:50 «Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին 14/11/2024 08:47 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ 14/11/2024 08:45 «Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են 14/11/2024 08:43 «Ժողովուրդ». Ո՞րն է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը 14/11/2024 08:41 «Հրապարակ». ՔՊ-ականներից ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին և, «բռնանալով մայրենիի վրա», քծնում էր Նիկոլ Փաշինյանին 13/11/2024 23:01 Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը 13/11/2024 22:47 Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 22:31 Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում 13/11/2024 22:20 Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում 13/11/2024 22:06 Կարեն Սարուխանյանի քեռու որդին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, դուրս եկավ ՔՊ-ից 13/11/2024 21:40 Սևանա լճում սիգի որսը արգելվում է 13/11/2024 21:23 Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը 13/11/2024 21:06 Իսրայելն իրականացրել է իր նպատակները Գազայում, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը․ Բլինքեն 13/11/2024 20:48 ՊՆ-ն օրվա վերջում հաստատեց զինծառայողի մահվան լուրը․ «Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն» 13/11/2024 20:31 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ կամ Լուի Գերինգի հիվանդություն 13/11/2024 20:14 Վթար Գոռավան գյուղի կամրջի մոտ․ Տուժածներ կան