12/02/2024 11:41
Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի փոխչեմպիոն և Փարիզ-2024-ին մասնակցելու իրավունք նվաճել
Գերծանր քաշային հայ ծանրորդ, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը Տաշքենդում ավարտված Ասիայի առաջնությունում երկամարտի 443 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 236 կգ-ն:
Չեմպիոնի կոչմանն արժանացել է Սիրիան ներկայացնող Ման Ասադը, որը վնասվածքի պատճառով 14 ամիս բաց թողնելուց հետո, վերադարձել է մրցահարթակ և 444 կգ արդյունքով նվաճել չեմպիոնի կոչումը:
Նշենք՝ Գոռ Մինասյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել: