13/02/2024 00:11
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը՝ բոլոր լեզուներով
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը։
Բացակայում է բաժնի՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Փաստին ուշադրություն է հրավիրել քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով․ «Եթե սա տեխնիկական խնդիր չէ (ինչում խիստ կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես ու պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ․ «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»։
Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, քանի որ այնտեղ նշված է՝ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։