13/02/2024 14:17
Քանի դեռ Փաշինյանը գոյություն ունի քաղաքականապես՝ անհնար է, որ մեր պետությունն անվտանգ ու խաղաղ ապրի. Հայկ Մամիջանյան
Քանի դեռ Փաշինյանը գոյություն ունի քաղաքականապես՝ անհնար է, որ մեր պետությունն անվտանգ ու խաղաղ ապրի. Նարեկ Մալյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Երկրի անվտանգությամբ զբաղվելու փոխարեն զբացված են քաղբանտարկյալների նկատմամբ գործեր կարելով»,-ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը գործնական քայլեր չի ձեռնարկում՝ Մամիջանյանը պատասխանեց, որ կոնկրետ ՀՀԿ-ի համար որևէ բան չի փոխվել, իշխանափոխությունն ինչպես եղել է օրակարգի առաջին հարցը, այդպես էլ շարունակում է մնալ․
«Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր փորձից հետո հայրենասերներն ավելի թույլ են դառնում, իսկ Փաշինյանենք ավելի լկտի ու «համարձակ»՝ հայրենիքը հանձնելու տեսանկյունից, անհրաժեշտ է ընտրել այնպիսի մի պահ, որ այդ փողոցային պայքարի մեկնարկը լինի վերջին հաղթականը»։