13/02/2024 14:52
Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի միջև էներգետիկ կամուրջ կարող է ստեղծվել
Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի միջև էներգետիկ կամուրջ կարող է ստեղծվել, այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։
Նրա խոսքով՝ չորս երկրների միջև էներգետիկ կամուրջ ստեղծելու նախագիծ կա, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում առավելագույն ծանրաբեռնված ժամանակաշրջանում։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան ու Թեհրանը ներկայումս բանակցություններ են վարում այս հարցի շուրջ։ Նախագիծը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխանցում չորս երկրների միջև։