13/02/2024 11:39
Այո, իշխանությունը գնում է դեպի խաղաղություն. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը Սյունիքի մարզից է, կոչ է անում սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հետևել միայն Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
«Որպեսզի չխաթարենք, խոչընդոտներ չստեղծենք ոչ մեկի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ իշխանությունը շարունակելու է գնալ խաղաղության ճանապարհով։
Լրագրողի հարցին՝ այս պայմաններո՞ւմ՝ արձագանքեց. «Ո՞ր պայմաներում։ Պետք է հասկանանք՝ որտեղ ինչ խնդիր է եղել»։
ՔՊ-ականը հայտարարեց նաև, թե լրագրողներին առանց տեսախցիկների կներկայացնի՝ ինչ է կատարվել Սյունիքում։