13/02/2024 10:49
«Արժանապատվությունը վիրավորող երթևեկությունը պետք է վերացվի». Քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը
Մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել, թե ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, մյուս կողմից էլ էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը, տրանսպորտի սակագնի վերաբերյալ քննարկմանն այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը շարունակական բարեփոխումների է ենթարկվում, պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք մեր քաղաքականությունը։ Առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել։
Այն շարժակազմերը, որում մարդիկ կռացած և արժանապատվությունը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի։ Իսկ նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է նաև նոր՝ ավելի բարձր ծախսեր»,-ասաց Սուրեն Գիգորյանը։