13/02/2024 16:33
Վլադիկավկազում «Ջերմուկ»-ի շշի մեջ լցված քացախը խմած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշի մեջ լցված քացախը խմած տղամարդը հիվանդանոցում մահացել է, հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Ցավոք, մի տղամարդ, ով նախօրեին կերակրափողի այրվածք էր ստացել հանքային ջրի շշի մեջ հեղուկի հետևանքով, մահացել է հիվանդանոցում»,- Telegram-ում գրել է Մենյայլոն:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել էր, որ դադարեցնում է «Ջերմուկ»-ի որոշ խմբաքանակների վաճառքը։