13/02/2024 16:23
Ամբողջ պատերազմի ընթացքում «դիվան քշելուց» բացի ուրիշ բան չեն արել, մարդու զզվանք գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներով քայլում ենք. Ավինյան (Տեսանյութ)
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը, որոնք հնչեցվել են, իրականությանը համապատասխանում են, Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հարցի, թե Երևանը քանի զոհ է ունեցել այդ պատերազմում։
«Ձեր քաղաքական թիմից էնքան տգեղ, զզվելի ու մանիպուլյատիվ ձևով էր 2020 թվականի 44-oրյա պատերազմի զոհերի թիվն ուռճացվում, հիմնականում էն տանը նստած «դիվան քշողների» կողմից, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում իրենց տան դիվանը «քշելուց» բացի ուրիշ բան չեն արել։ Այնպիսի ոգևորությամբ էին այդ հազարները ավելացվում, որ մարդու զզվանքը գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներով քայլում ենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարցին, թե պատերազմում հերոսացած երևանցիներին նվիրված խաչքար կամ հուշաքար տեղադրվելո՞ւ է Երևանում՝ Ավինյանը պատասխանեց.
«Այսօր էլ մեր տղաներին նվիրված տարբեր հուշարձաններ ունենք տարբեր վարչական շրջաններում, ուզում եմ տեղեկացնել նաև, որ մի մեծ պուրակ ենք կառուցում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինվորներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։