13/02/2024 12:55
ԵՄ Խորհուրդը որոշել է ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված շահույթն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը. ՌԴ-ից արձագանքել են՝ դա գողություն է
Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի պահպանման մասին որոշումը՝ Ուկրաինայի շահերից ելնելով՝ դրանց հետագա օգտագործման համար: Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս որոշման հիման վրա Խորհուրդը կարող է սահմանել ԵՄ բյուջեի ֆինանսական ներդրումների ռեժիմ՝ Ուկրաինային հետագա վերականգնման հարցում աջակցելու համար: Ֆինանսական ներդրումը կարող է ԵՄ բյուջեի միջոցով ուղղվել Ուկրաինայի օգնության հիմնադրամին:
ԵՄ Խորհրդի որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Մոսկվան չափազանց կոշտ պատասխան կտա ակտիվների առգրավմանը: «Դա գողություն է։ Դա յուրացում է այն բանի, ինչը քեզ չի պատկանում»,- ասել է Զախարովան: