13/02/2024 10:34
Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։ Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»։