13/02/2024 17:13
«Գելափի» վերջին հարցումներով՝ ՀՀ քաղաքացիների 68 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է ու հանձնել է Արցախը․ Իրենք է՞լ են ատելության քարոզ իրականացնում․ Մալյանը՝ փորձագետին
«Գելափի» վերջին հարցումներով՝ ՀՀ քաղաքացիների 68 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է ու հանձնել է Արցախը։ Իրենք է՞լ են ատելության քարոզ իրականացնում, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստին հրավիրված դատահոգեբանական եզրակացություն ներկայացրած փորձագետից հետաքրքրվեց Նարեկ Մալյանը։
Դատավորը հարցը հանեց։
«Եթե «Գելափի» հարցմանն ի պատասխան հրավիրված անձանց վերաբերյալ փորձագետը եզրակացություն տա, ես կթղնեմ, որ պատասխանի»,-ասաց դատավորը։
Մալյանը շարունակեց. «Նույն «Գելափի» հարցման արդյունքները կապ ունե՞ն իմ ֆեյսբուքյան լայվի հետ, այսինքն՝ կարո՞ղ էի ես նման հետևանք առաջացնել իմ ֆեյսբուքյան լայվով, որ ՀՀ-ի 68 տոկոսը արթնանար ու մտածեր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և հանձնել է Արցախը»։
Փորձագետը նշեց, որ այն, ինչ կարող էր առաջացնել, և ինչն առաջացրել է, իր հետազոտության շրջանակներում նշված է․ «Դրանից ավելին՝ ենթադրական բնույթի, թե ինչ կարող էր լինել, իմ կատարած հետազոտություններին չի վերաբերում, հետևաբար, չեմ կարող պատասխանել։