13/02/2024 19:34
Բորելը Ներքին Հանդում տեղի ունեցածը «ադրբեջանական կողմի պատասխան» է որակել «հայկական կողմի կրակոցներին»
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախաարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ներքին Հանդի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակին, նշել է, թե դա արձագանք էր «հայկական կողմից արձակված կրակին»։
«Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասել է Բորելը։