13/02/2024 18:18
«Քաղաքական պատվեր է»․ Նարեկ Մալյանի խափանման միջոցը դատարանը երկարացրեց ևս 2 ամսով
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ավարտվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը։
Դատավոր Գզոգյանը նրա կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով:
«Ոչ մի անակնկալ ինձ համար չկա, իրենք գիտեն՝ ինչ են անում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը՝ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը շեշտեց՝ դատավորն ընդամենը կատարում է այն հրահանգները, որոնք իջեցնում են Մալյանին հետապնդողները։
«Քաղաքական պատվեր է, մենք պարզապես դատարան չունենք։ Այնպես չէ, որ այդ աղջիկը, որը պատմուճանով այնտեղ նստած է, դատավոր է։ Հա, վկայական ունի, բայց այս գործում ինքը դատավոր չէ։ Բնականաբար, Նարեկին հետապնդողներն այլ վայրում են, այլ հեղինակներ են և Նարեկի խոսքից այնքան են սարսափում, որ չեն կարողանում քնել, հետևաբար, փորձում են լռեցնել, ինչն, իհարկե, չի ստացվելու»,- ասաց Աթանեսյանը։