13/02/2024 21:30
Իսպանիան վստահեցրել է՝ ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Իսրայելին զենք չի վաճառել
Իսպանիայի կառավարությունը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Իսրայելին զենք չի վաճառել։
«Որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանն ի պատասխան արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելին զենքի վաճառք չի արտոնվել»,- նշված է Իսպանիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ El Diario թերթը գրել էր, որ 2023 թվականի նոյեմբերին Իսպանիայից Իսրայել է արտահանվել 987 հազար եվրոյի զինամթերք։ Մամուլում հայտնված այս տեղեկատվության կապակցությամբ խորհրդարանի մի քանի պատգամավորական խմբեր կառավարությունից պարզաբանում էին պահանջել։ Այսօր պարզաբանումը ներկայացրել է երկրի ԱԳ նախարարությունը։