13/02/2024 20:44
Հայաստանում կալանավորել են Ռուսաստանի կողմից հետախուզվող 31-ամյա Հերմինե Տ․-ին
Ոստիկանությունից տեղեկացնում են․
«ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի ՀՔԲ ծառայողները փետրվարի 12-ին հայտնաբերել և ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացրել 31-ամյա Հերմինե Տ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին»: