13/02/2024 17:34
Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաև Նիդերլանդների ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում գոտեմարտել է Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Ստերկենբուրգի հետ և 8:3 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք՝ Ալեքսանյանը մեկնարկում 9:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Բեյտուլա Կաիսդագի նկատմամբ:
Կիսաեզրափակչում հայ ըմբիշն ուժերը կչափի աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոն Աբուբաքար Ասլախանովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը քառորդ եզրափակչում զիջել է ռուսաստանցի Իսլամ Ալիևին:
Աղբյուր՝ armsport.am