13/02/2024 21:04
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը Հայաստանի թիմի առաջին մեդալն է նվաճել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
19-ամյա մարզուհուն երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում մարզուհին բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։