13/02/2024 13:49
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցածը չի նպաստում խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտեցմանը. Պեսկով
Ռուսաստանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք այսօր առավոտյան տեղի ունեցած սահմանային հակամարտությունը վտանգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Նման միջադեպերը առնվազն չեն նպաստում այս գործընթացի առաջխաղացմանը, բանակցային գործընթացին կամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտենալուն։ Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակի հետևանքով հայկական զինված ուժերի չորս զինծառայող է զոհվել։ Եվս մեկը վիրավորվել է։