13/02/2024 14:06
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։
«Իհարկե, սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ամեն կերպ խուսափել այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր կհետևենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։