13/02/2024 19:09
«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում․ Ընկերության պարզաբանումը՝ Ռուսաստանում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ
Ռուսական մամուլում այսօր տեղեկություն շրջանառվեց, որ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Նշվում էր, թե Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, իչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։
ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապաատասխան խմբաքանակի հետազոտությունները փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
«Ջերմուկ Գրուպ»-ից շեշտում են՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
Կից՝ ընկերության պարզաբանումը․