13/02/2024 09:07
«Փաստ». Նարեկ Նալբանդյանը որոշել է սուպերմարկետների ցանց բացել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով, հիմա էլ նոր ծրագիր է սկսել: Ինչպես հայտնի է, վերջերս պաշտոնապես բացվեց Ծաղկաձորի Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցային համալիրը, որը 2022 թվականին գնել էր Նարեկ Նալբանդյանն ու ամբողջովին վերանորոգել և ռեբրենդինգի ենթարկել:
Վերջերս տեղեկացրել էինք, որ Նարեկ Նալբանդյանը նաև օղու արտադրության շուկա է մտել և արտադրում է «Նալբանդյան» պրեմիում օղիները: Եվ ահա, գործարարը որոշել է սուպերմարկետների ցանց բացել: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ցանցի առաջին խանութի բացման արարողությունը:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նալբանդյանը ցանկանում է, որ «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցը Հայաստանում լինի ամենամեծը։ Նպատակ կա այն արագորեն տարածել ամբողջ Հայաստանով մեկ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս»։