13/02/2024 18:40
Ալեն Սիմոնյանի հարսը ցուցմունքներ է տվել նույն գործով ներգրավված այլ անձանց դեմ․ «Փաստինֆո»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևրոգյանը, որը կալանավորվել էր Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող հայտնի կոռուպցիոն գործով, ըստ մամուլի, ցուցմունքներ է տվել նույն գործով կալանավորված անձանց դեմ, այդ թվում՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի դեմ։ Ավելին, չի բացառվում, որ Գևորգյանը ցուցմունք է տվել նաև Լիլի Մկրյանի դեմ։
Լիլի Մկրյանի և Աշոտ Հովհաննիսյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտնել է, որ Լիլի Մկրյանն առանձին ցուցմունք չի տվել, Մկրյանի մասնակցությամբ միայն մեկ քննչական գործողություն է եղել, այն է՝ Անի Գևորգյանի հետ առերես հարցաքննություն։
Թե ինչ էական հակասություններ են եղել՝ Ալեքսանյանը չի մանրամասնում՝ նախաքննական գաղտնիք է։ Պաշտպանը միայն վերահաստատել է, որ Մկրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է Աշոտ Հովհաննիսյանին, որը դեռ շարունակում է կալանքի տակ գտնվել, ապա Գևորգյանը նրա հետ չի առերեսվել, պաշտպանը տեղեկություն չունի՝ Գևորգյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, թե՞ ոչ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում