14/02/2024 15:36
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Կարեն Գրիգորյանը Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի փետրվարի 24-ին։