14/02/2024 12:21
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Այս գործով է անցնում նաև Քոչարյանի ընկերը՝ Սերգեյ Ասատուրովը։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Լևոն Քոչարյանին հրավիրել էին Քննչական կոմիտե։
«Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, գործը պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսում են»,- ասել էր Լևոն Քոչարյանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ մանրամասնել էր՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում փոփոխություն են անում․ «Մի քանի բառ փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է»։