14/02/2024 14:12
Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել
Ադրբեջանի կառավարությունը, երկրի օրենսդրության համաձայն, հրաժարական է տվել. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաձայն Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու և իր լիազորությունները սկսելու օրվանից, որից հետո ձևավորվում է նոր կաբինետ։
Ալիևը ձևավորելու է երկրի նոր կառավարությունը։