14/02/2024 21:39
Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիի «Լուվր» թանգարան է այցելել
ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։
Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։
Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության ընդլայնման, մշակութային և կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունը»։