14/02/2024 14:50
Աշխարհում ամենամեծ «տնտեսական աճ» ունեցող երկրներից մեկի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տալիս. Արթուր Խաչատրյան
Աշխարհում ամենամեծ «տնտեսական աճ» ունեցող երկրներից մեկի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տալիս... Երբ տնտեսությունն էլ, տնտեսական աճն էլ փուչիկ են, կեղծ թվերի ու մանկամիտ ստերի վրա են հիմնված, սա անսպասելի լինել չէր կարող. ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ես Վահան Քերոբյանի ամենախիստ քննադատն եմ եղել, համարել եմ ու համարում եմ, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված է կարճաժամկետ օպորտունիզմի վրա և որևէ կերպ չի նպաստում ո՛չ երկրի տնտեսական պոտենցիալի մեծացմանը, ո՛չ մրցունակության բարձրացմանը։ Բայց պատասխանատուն ու մեղավորը մեր երկրում տարբեր մարդիկ են։ Եվ, հետևաբար, քավության նոխազ միշտ էլ կգտնվի»,-գրել է նա։