14/02/2024 11:59
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հնարավորությունը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը մեծ է համարում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների ներուժը, կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
«Դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- հավելել է Սերդյուկովը։