14/02/2024 14:39
Մենք կշարունակենք Հայաստանին ու Ադրբեջանին մերձեցնելու փորձերը. Օ՛ Բրայեն
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և պատասխանել լրագրողի հարցին, թե վերջին բախումները որքանո՞վ են բարդացնում դիվանագիտությունը կամ դիվանագիտական ճանապարհի ներուժը:
«Վերջինիս հետ կապված, կարծում եմ, այժմ լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի մեծ ծավալի դիվանագիտության կարևորությունը, բայց ես չեմ ցանկանում շահարկել որևէ կոնկրետ գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին մերձեցնելու փորձերը»,-պատասխանել է Օ՛ Բրայենը։