14/02/2024 17:59
Ալիևը սպառնում է՝ եթե Հայաստանը չփոփոխի իր օրենսդրական ակտերը, «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի
Բաքվում ընթանում է Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Նա, ինչպես հայտնի է, վերընտրվել է այդ երկրի նախագահի պաշտոնում։
Արարողությանն իր ելույթի ժամանակ Ալիևը, հավատարիմ իր ոճին, հոխորտանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ «եթե «կարգի չբերեն» օրենսդրությունը, ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի ստորագրվի»։
«Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- նախ ասել է Ալիևը՝ ապա նախապայմաններ թելադրել՝ Ադրբեջանի քիմքին հաճո՝ փոխել Հայաստանի օրենսդրական ակտերը։
«Եթե Հայաստանն իր օրենսդրությունը «կարգի չբերի», ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է նա։