14/02/2024 18:21
Մոսկվան ու Բաքուն պատրաստվում են քննարկել հայերի՝ Արցախ վերադարձի հարցը
Մոսկվայի և Բաքվի միջև նոր քննարկումներ են նախապատրաստվում ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության և ԼՂ հայ բնակչության վերադարձի հարցերի շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս-ադրբեջանական քննարկումների հերթական փուլն է նախապատրաստվում՝ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության շուրջ։ Մեր երկխոսությունն այս ոլորտում պարբերական է և կառուցողական հունով է ընթանում։ Քննարկվող հարցերի թվում են նաև հայ բնակչության վերադարձը Ղարաբաղ՝ նրա իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկությունների կազմակերպումը, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- ասել է Զախարովան։