14/02/2024 21:53
Սեփական ընտանիքի 5 անդամներին, այդ թվում՝ 2 երեխաների սպանած ադրբեջանցուն ազատազրկել են 4 ամսով
Սեփական ընտանիքի 5 անդամներին առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող ադրբեջանցուն՝ 25-ամյա Ահմեդ Ահմեդովին Բաքվում կալանավորել են՝ ազատազրկելով ընդամենը 4 ամսով։
Սպանությունը նա երեկ է կատարել․ դիտավորությամբ սպանել է ծնողներին, իր կրտսեր անչափահաս եղբորը, քրոջը և նրա փոքր երեխային։
Մարդասպանի ազգականները «Սպուտնիկ Ադրբեջան»-ին ասել են, որ նա հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ է ունեցել, իսկ վերջին ժամանակներս էլ նշանակված դեղերը չի ընդունել, ինչն էլ գուցե սրացումների պատճառ է դարձել։