14/02/2024 23:04
Պատրաստվում են Փարիզում 23 միլիոն եվրո արժողությամբ շենք գնել («Հրապարակ»)
Արտաքին գործերի նախարարությունը դիմել է կառավարությանը` պետական բյուջեից հավելյալ գումար խնդրելով, որպեսզի վճարեն Փարիզում ձեռբերվելիք շենքի գնի 10 տոկոսը, գրել է «Հրաապարակ»-ը։
Շինությունը, որը պատրաստվում են գնել, տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Շենքի գինը 23 միլիոն եվրո է, այն գնում են, որպեսզի Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը տեղակայեն: