14/02/2024 23:18
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարում էր Եվրոպայի 7-րդ չեմպիոնության համար։
Ալեքսանյանը հաղթեց ու իր կարիերայում 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Նրա մրցակիցը ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևն էր, որի նկատմամբ Ալեքսանյանը հաղթանակ տարավ՝ 6։3 հաշվով։
Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով բելառուս Աբուբակար Խասլախանավի նկատմամբ։ Հայ մարզիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ: