14/02/2024 10:32
Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի վերջին բախումներին։
«Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խափանում է բանակցությունները:
Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է:
Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով կարգավորվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հանձնառու է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին»,- ասել է Մեթյու Միլլերը: