14/02/2024 11:57
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է. պետք է ուժեղացնել ռազմական ներուժը. Անդրեյ Սերդյուկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմաններում ստեղծված իրավիճակը պահանջում է կազմակերպության ռազմական ներուժի ուժեղացում, ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Աշխարհում զարգացումների դինամիկան, այդ թվում՝ կազմակերպության անդամ պետություններին հարող տարածաշրջաններում, միջազգային հարաբերությունների փոխակերպումը և մարտահրավերների ու սպառնալիքների շրջանակի ընդլայնումը թելադրում են կազմակերպության ռազմական ներուժի ուժեղացում»,- ասել է նա։
Սերդյուկովի խոսքով՝ ՀԱՊԿ միացյալ շտաբը մեծ ուշադրություն է դարձնում կոլեկտիվ ուժերի բոլոր բաղադրիչների զարգացմանը՝ դրանց կառուցվածքն ու կազմն իրականացնելով իրական կյանքի մարտահրավերներին և սպառնալիքներին համապատասխան։